Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի պաշտոնակատար Յակով Ասատրյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Տեղեկությունը Radar Armenia-ի հետ զրույցում հաստատեց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
Հիշեցնենք՝ Ասատրյանը, մինչ քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի պաշտոնում նշանակվելն, զբաղեցնում էր քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետի պաշտոնը։
Հայկ Մագոյան