Հասարակություն

Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, մի քանի մարզում՝ գետնաբուք

Հանրապետության տարածքում փետրվարի 5-ին և 6-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Փետրվարի 7-9-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում, փետրվարի 5-ին՝ 20-25 մ/վ, 6-ին՝ 30-35 մ/վրկ արագությամբ, 7-ին՝ 15-20 մ/վ։ Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի, Սյունիքի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում նշված օրերին սպասվում է գետնաբուք: Օդի ջերմաստիճանը փետրվարի 5-9-ն աստիճանաբար կբարձրանա 12-14 աստիճանով։

Երևանում փետրվարի 5-ին և 6-ին հնարավոր են թույլ և կարճատև տեղումներ: Փետրվարի 7-9-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 6-ին սպասվում է  քամու ուժգնացում 18-23 մ/վ արագությամբ։