Երեխաներից սովորելու շատ բան ունենք, ֆեյսբուքի իր էջում գրել Է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը:
«Պետք է կարողանանք մեր պետությունում բոլոր երեխաների համար ապահովել իմաստալից զբաղվածություն, ինչն առանցքային նշանակություն ունի յուրաքանչյուր երեխայի զարգացման և անվտանգ միջավայրի ապահովման տեսանկյունից։ Պակաս առանցքային չէ մեկս մյուսին սեր ու մարդկային ջերմություն փոխանցելու և մեր օրինակով միջավայրը փոխելու կարևորությունը։
Ի վերջո, փոփոխություններն իրականություն են դառնում ոչ թե կարծիքների, այլ իրական օրինակ դառնալու շնորհիվ։ Իսկ երեխաներից սովորելու շատ բան ունենք` առաջին հերթին պահը զգալու և պարզ բաներից երջանկանալու առանձնահատկությունը»,-գրել է նա։