Հասարակություն

Անի Իսպիրյանի նկատմամբ տնային կալանք կիրառվեց

ՀՀ էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը։ Հակակոռուպցիոն դատարանը քիչ առաջ բավարարեց նախաքննական մարմնի միջնորդությունը։

Հիշեցնենք, որ Անի Իսպիրյանը ու ևս 6 անձ ձերբակալվել էին հունվարի 31-ին։ Էկոնոմիկայի նախարարությունում բացահայտված չարաշահումների գործով մեղադրանք էր առաջադրվել նախկին փոխնախարարին ու մի շարք այլ անձանց։