Փետրվարի 2-ին՝ ժամը 12:10-ի սահմաններում, Գորիս քաղաքի, Երևանյան խճուղուց դեպի «Հայ ֆրանսիական սրտաբանական կենտրոն» տանող ճանապարհի հատման խաչմերուկում մի քանի անձանց մասնակցությամբ տեղի ունեցած վիճաբանության ընթացքում արձակվել են հրազենային կրակոցներ, որի հետևանքով նրանից մեկը ձախ ազդրի շրջանում ստացել է վնասվածք և տեղափոխվել բուժհաստատություն:
Տեղեկությունը RadarArmenia-ին փոխանցել է ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային վարչության Գորիսի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի և 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, իրականացվում է նախաքննություն։ Միջադեպի մասնակից անձանց ինքնությունները պարզվել են․ միջոցներ են ձեռնարկվում նրանց վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։