Հասարակություն

Վահան Քերոբյանը՝ հրաժարական տալու հավանականության մասին

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել է, թե նախարարությանն առնչվող քրեական գործից հետո հրաժարական չի տա։

«Արհեստական բանականությունը բիզնեսի համար» խորագրով համաժողովի ժամանակ լրագրողի հարցին նա ժխտական պատասխան է տվել. «Ո՛չ»։

Նախարարը հավելել է, որ հավաքվել են «անհամեմատ ավելի կարևոր միջոցառման համար, քան այն մտացածին սկանդալը, որի մասին խոսում են»:

Հիշեցնենք՝ այդ քրեական գործով անցնում է նաև ՀՀ էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանը, որը ձերբակալվել էր, իսկ այսօր դատարանի որոշմամբ նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։