Հասարակություն

Էկոնոմիկայի նախարարության գործով 4 պաշտոնյա է անցնում

Էկոնոմիկայի նախարարության գործով 4 պաշտոնյա է անցնում

ՀՀ քննչական կոմիտեից Radar Armenia-ին մանրամասներ են հայտնել էկոնոմիկայի նախարարությունում հայտնաբերված չարաշահումների գործից։

Ըստ այդմ, ՔԿ կողմից հունվարի 31-ին հրապարակված հաղորդագրության մեջ նշված քրեական վարույթներից մեկով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 7 անձի նկատմամբ, որոնցից 4-ը՝ պաշտոնատար անձինք, 3-ը՝ այլ։

«Դատարանը ամբողջությամբ բավարարել է վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված՝ մեղադրյալների նկատմամբ խափանման միջոց ընտրելու վերաբերյալ 6 միջնորդություններից 4-ը, իսկ 2-ը բավարարել է մասնակի։

Մասնավորապես, մեկով խափանման միջոց է ընտրել տնային կալանքը, մյուսով կալանքը կիրառել է 1ամսով։

Ընդհանուր առմամբ 3 մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, 3-ի նկատմամբ՝ տնային կալանքը, 1-ի նկատմամբ՝ բացակայելու արգելքը։

Մյուս քրեական վարույթով հունվարի 31-ին ձերբակալված պաշտոնատար անձի նկատմամբ ևս, բավարարելով վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը, դատարանը որոշմամբ որպես խափանման միջոց է ընտրել կալանքը»,- հայտնեցին ՔԿ-ից։

Հիշեցնենք, այս գործի շրջանակներում ձերբակալվել էր նաև էկոնոմիկայի՝ արդեն նախկին փոխնախարար Անի Իսպիրյանը, որի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական