Հասարակություն

Հայտնաբերվել են ժամկետանց կետչուպներ և տեղում՝ ոչնչացվել

Հայտնաբերվել են ժամկետանց կետչուպներ և տեղում՝ ոչնչացվել

Քաղաքացու բողոքի հիման վրա՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել Էջմիածին քաղաքում գործունեություն ծավալող «Խաչատուր Հովհաննիսյան» Ա/Ձ-ին պատկանող խանութում։ Արդյունքում հայտնաբերել են մի քանի ապրանքանիշի ժամկետանց կետչուպներ, որոնք տեղում ոչնչացվել են։

Հայտնաբերվել է նաև թերի մակնաշմամբ սննդամթերք, որի իրացումը կասեցվել է, տրվել է խախտումները վերացնելու հանձնարարական:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական