Հասարակություն

ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է

ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացում է տարածել Հայաստանում գտնվող իր քաղաքացիների անվտանգության ու տեղաշարժի համար․

«ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներին և նրանց ընտանիքներին արգելվում է ցանկացած ոչ էական ուղևորություն դեպի հետևյալ վայրեր։ Դեսպանատունը նշում է որ այս սահմաանփակումները նախորդի համեմատ մեղմվել են։ 

Գեղարքունիք, Վարդենիսից արևելք,

Սյունիք, Գորիսից արևելք,

Սյունիք, Կապանից հարավ,

Արարատի մարզի Երասխ գյուղով երթևեկությունը թույլատրված է, կանգառը՝ ոչ:

ԱՄՆ քաղաքացիները պետք է շարունակեն զգուշություն ցուցաբերել Հայաստանի և Ադրբեջանի միջև բոլոր միջազգային սահմանների մոտ: Տեղյակ եղեք, որ ճանապարհների որոշ հատվածներ կարող են հատել միջազգային սահմանները՝ առանց նախնական ծանուցման: Ճանապարհները կարող են վերահսկվել անցակետերի կողմից կամ փակվել ճանապարհորդների համար՝ առանց նախնական ծանուցման:

Քայլեր, որոնք պետք է ձեռնարկվեն:

Գրանցվեք Smart Traveler գրանցման ծրագրում (ստեփ)՝ անվտանգության թարմացումներ ստանալու համար:

Տեղեկացրեք ընկերներին և ընտանիքին ձեր ճանապարհորդության մասին:

Հետևեք ձեր շրջապատին»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական