ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում բացահայտված չարաշահումների գործով կալանավորվածների թիվը հասել է 3-ի։
ԲԴԽ-ից Radar Armenia-ն տեղեկացել էր, որ կալանավորվել են «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանն ու ևս մեկ աշխատակից՝ Լիլի Մկրյանը։
Դատարանը նաև որոշել է բավարարել ընկերության նախկին աշխատակից Անի Գևորգյանի նկատմամբ կալանավորման միջնորդությունը. այս մասին հայտնել է նրա փաստաբան Մուշեղ Ալեքսանյան։
Ինչ վերաբերում է ՀՀ էկոնոմիկայի նախարարի նախկին տեղակալ Անի Իսպիրյանին, որ երեկ ձերբակալվել էր այս քրեական գործի շրջանակներում, խափանման միջոցի հարցի քննությունը ավարտվեց։ Որոշումը կհրապարակվի վաղը։