Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողովի ստեղծման մասին որոշման քննարկմանը կարևորել է թմրանյութերից կախվածություն ունեցողների համար ինստիտուցիոնալ աջակցության համակարգերի ստեղծումը․
«Այս առումով, թե՛ կանխարգելիչ, թե՛ վերականգնողական հատվածները ևս ուշադրության կենտրոնում են լինելու»,- ասել է Ավանեսյանը՝ հավելելով,- «Մենք պլանավորել ենք այս տարի ընդլայնել մեր փոխարինիչի բուժման ենթակա ծառայությունների ծավալը, շահառուների շրջանակը, նաև՝ հոգեբանական աջակցության պայմանները»։
Ավանեսյանը կարևորել է կանխարգելիչ, բուժիչ գործողությունները․
«Կարևոր է նաև իրազեկման, անընդհատ դաստիարակչական աշխատանքները՝ դիմակայուն լինելու նման հարթակներին ու մեխանիզմներին, որ անընդհատ փոփոխվում են»,- ասել է նա։