Հասարակություն

Օշականցի Գևորիկի որդին բերման է ենթարկվել՝ ծառայությունից խուսափելու համար

Օշականցի Գևորիկի որդին բերման է ենթարկվել՝ ծառայությունից խուսափելու համար

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ԱԱԾ Արագածոտնի մարզային վարչության ծառայողները, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, Օշականում հայտնաբերել են Ս. Մելիքյանին, և բերման ենթարկել ոստիկանության Աշտարակի բաժին:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջինիս նկատմամբ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը 2023 թվականի հունիսին որոշում է կայացրել՝ որպես խափանման միջոց կալանավորումը: Նրա նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ նախկին ՔրՕրի 327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (զինվորական ծառայությունից խուսափել):  

Նշենք, որ երիտասարդը քրեական աշխարհում հայտնի օրենքով գող Օշականցի Գևորիկի որդին է:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական