Հասարակություն

Նոր սարքավորման միջոցով կիրականացվի կենսաբանական ծագում ունեցող օբյեկտների մանրակրկիտ հետազոտություն

Նոր սարքավորման միջոցով կիրականացվի կենսաբանական ծագում ունեցող օբյեկտների մանրակրկիտ հետազոտություն

«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ–ի ձեռք բերած նոր՝ «Միկրոտոմ» սարքավորման միջոցով, Կենսաբանական, հողագիտական, սննդամթերքի, թմրամիջոցների և գործվածքների փորձաքննություններ իրականացնող բաժնում առաջին անգամ իրականացվել է նոր հետազոտություն՝ պարզելով բուսական ծագում ունեցող օբյեկտների մանրադիտակային պատկերը։

Հաշվի առնելով սարքի բացառիկ աշխատանքային հնարավորությունները՝ (ձեռքի և ինքնաշարժ), այն փորձագետին թույլ կտա ստանալ 1 նանոմետր հաստության հետազոտելի նմուշներ՝ ամենակարճ ժամանակահատվածում պարզելով հատած, կտրած ծառի տեսակի պատկանելիությունը, ծառի՝ բնափայտի հետազոտություն, որն էլ հնարավորություն կտա փորձագետին իրականացնել համեմատական հետազոտություններ։ Սարքը կիրառվում է նաև ոչ կենսաբանական նմուշների հետազոտություններ իրականացնելու համար։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական