Հասարակություն

«Հայտնի ֆրանսիական երգ կար, հիշո՞ւմ եք․ մի անգամ լինքը ուղարկել եմ». վարչապետ

«Հայտնի ֆրանսիական երգ կար, հիշո՞ւմ եք․ մի անգամ լինքը ուղարկել եմ». վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության անդամներին խորհուրդ-հանձնարարական է տվել՝ շեշտելով, որ անում է սեփական օրինակով. «Պետք է չվստահենք այն զեկույցներին, որ գալիս, հասնում են մեզ։ Որովհետև հիմա դուք ինձ եք զեկուցում, ձեզ էլ ուրիշներն են զեկուցում, երևի նրանց էլ ուրիշներն էլ զեկուցում...Կարևոր նախագծերը պետք է գնանք, ինքներս անձամբ փոխանցենք»,- ասել է նա։

Ըստ վարչապետի՝ եթե այդպես չարվի, ոչինչ չի ստացվի. «Սա վերաբերում է դահլիճում նստած բոլոր մարդկանց, որովհետև զեկուցելիս «ամեն ինչ լավ ա»։ Հիմնականում զեկույցները գալիս են, որ... էդ ամեն «շատ վատ»-ը զեկույցից առաջ իմանում ենք։ Գոնե նախապես զեկուցեն, որ սենց ռիսկ կա, ինչ-որ ժամանակ հետո շատ վատ է լինելու։ Բացում, լուրերով իմանում ենք, որ շատ վատ է, հետո դրանից հետո շատ օպերատիվ ու համապարփակ զեկուցում են, որ ամեն ինչ վատ է, և այլևս ոչ մի բան փոխել հնարավոր չէ։ Էն երգի տրամաբանությամբ։ Հիշո՞ւմ եք՝ մի անգամ մեր մի շարք գործընկերների լինքն ուղարկել եմ․ հայտնի երգ կար՝ ֆրանսիական»,- ասել է նա։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական