Հասարակություն

Կասեցվել է ապօրինի խորքային հորի, բետոնի շաղախի արտադրության և չորանոցի կաթսայի շահագործումը

Կասեցվել է ապօրինի խորքային հորի, բետոնի շաղախի արտադրության և չորանոցի կաթսայի շահագործումը

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքում գործող «ՆՈՐԴ-ԲԵՏՈՆ» ՍՊԸ-ում իրականացրած ստուգման արդյունքում պարզել են, որ Ընկերությունը չունենալով համապատասխան ջրօգտագործման թույլտվություն՝ տարածքում առկա ապօրինի խորքային հորից կատարում է ջրառ, իսկ բետոնի շաղախի արտադրությունն ու չորանոցի կաթսան աշխատում են առանց անշարժ աղբյուրներից աղտոտող նյութեր մթնոլորտային օդ արտանետման թույլտվության։

Տեսչական մարմնի Արմավիրի տարածքային բաժնի պետի որոշումներով կասեցվել է ստորերկրյա ապօրինի խորքային հորի, բետոնի շաղախի արտադրության և չորանոցի կաթսայի շահագործումը։ Նշանակվել են ընդհանուր՝ 800.000դր. չափով վարչական տուգանքներ:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական