Հասարակություն

Հրազդան քաղաքում գազա-բենզալցակայանների գործունեություն է դադարեցվել (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Հրազդան քաղաքում գազա-բենզալցակայանների գործունեություն է դադարեցվել (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի հանձնարարագրերի հիման վրա Տեսչական մարմինը հրդեհատեխնիկական հետազոտություններ է իրականացրել քաղաք Երևան, Հրաչյա Քոչարի փողոց 𝟐𝟕/𝟗 հասցեում շահագործվող գազա-բենզալցակայանում, ինչպես նաև Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Շահումյան 𝟗/𝟏𝟎 հասցեում շահագործվող բենզալցակայանում։  

Հրդեհատեխնիկական հետազոտությունների արդյունքում Տեսչական մարմնի մասնագետները հայտնաբերել և արձանագրել են հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների այնպիսի խախտումներ, որոնք անմիջական սպառնալիք են մարդկանց կյանքի, առողջության և անվտանգության համար։
 
Հաշվի առնելով խախտումների ռիսկայնությունն ու վտանգավորության աստիճանը՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարը Երևանի ու Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի վերոնշյալ գազա-բենզալցակայանների գործունեության դադարեցման վերաբերյալ որոշումներ է կայացրել։  

Հունվարի 𝟑𝟏-ին ՔՏՀԱ տեսչական մարմինը Երևանում ու Հրազդանում շահագործվող գազա-բենզալցակայանների գործունեությունը դադարեցրել է և Հարկադիր կատարումն ապահովող ծառայության հետ համագործակցության արդյունքում դրանք կապարակնքվել են։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական