ՀՀ ՆԳՆ Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ պարզել են Երևանում Լենինգրադի պաշարման ժամանակ զոհված երեխաների հիշտակին նվիրված հուշակոթողի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերած քաղաքացու ինքնությունը։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Արաբկիրի ոստիկանները պարզել են, որ նա Երևանի բնակիչ 46-ամյա Սամվել Շիրինյանն է, որը փորձել է լքել ՀՀ սահմանը։ Արաբկիրի ոստիկաններն ուղևորվել են Տավուշի մարզ, և այսօր առավոտյան՝ ժամը 06։00-ի սահմաններում «Բագրատաշեն» սահմանային անցակետում հայտնաբերել և ձերբակալել են նրան։
Աղբյուրի տեղեկություններով՝ Շիրինյանը տեղափոխվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր։