Հասարակություն

Ձերբակալվել են էկոնոմիկայի նախարարության այլ պաշտոնյաներ ևս

Ձերբակալվել են էկոնոմիկայի նախարարության այլ պաշտոնյաներ ևս

Radar Armenia-ին հայտնի դարձավ, որ էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանից բացի՝ ձերբակալվել են նաև նախարարության այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

Մեկնաբանությունների համար դիմեցինք քննչական կոմիտե, որտեղից հայտնեցին, որ այլ ձերբակալվածներ ևս կան, բայց մանրամասներ չհայտնեցին։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ԱԱԾ-ն էկոնոմիկայի նախարարությունում խուզարկություններ էր իրականացրել։ Իսկ ՔԿ-ից հայտնել էին. «Քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում և հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում իրականացվող երկու տարբեր քրեական վարույթներով ՔԿ քննիչների և ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից համատեղ իրականացվում են անհետաձգելի քննչական և այլ դատավարական լայնածավալ գործողություններ, այդ թվում՝ էոնոմիկայի նախարարությունում և մի շարք անձանց բնակարաններում․ ընդհանուր առմամբ՝ ավելի քան 15 վայրերում կատարվում են խուզարկություններ»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական