Հասարակություն

«Չգիտեմ, ես այստեղ եմ եղել». Վահան Քերոբյանը՝ նախարարությունում ԱԱԾ ստուգումների մասին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն անդրադարձել է ԱԱԾ-ի կողմից նախարարությունում իրականացվող ստուգումներին. «Պետական կառավարման մարմիններ քննչական մարմինները կարող են մտնել հիմնականում կոռուպցիոն գործերով, և մենք, բնականաբար, գերկարևորում ենք կոռուպցիայի դեմ պայքարը»,- ասել է Քերոբյանը՝ հրաժարվելով այլ մանրամասներ հայտնելուց:

«Չգիտեմ, չեմ կարող ասել, ես այստեղ էի, դեռևս ոչ մի նորություն չունեմ․ կարծում եմ՝ ճիշտ կլինի մեկնաբանությունների համար դիմել մարմիններին, որ քննչական գործողություններ են իրականացնում»,- նշել է նա՝ ԱԱԾ-ի՝ էկոնոմիկայի նախարարություն մտնելու պատճառների մասին հարցին ի պատասխան։

Անդրադառնալով փոխնախարարի պաշտոնից Անի Իսպիրյանի ազատվելուն և հարցին՝ արդյո՞ք դա կապ ունի իրավապահների գործողությունների հետ, Քերոբյանն ասել է. «Դա պատահականություն է, Անին աշխատանք է ստացել Հոլանդիայում, և իրենք պատրաստվում են տեղափոխվել, տեղափոխվելուց առաջ դիմում է գրել»։