Հասարակություն

Անի Իսպիրյանն ազատվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից

ՀՀ վարչապետի որոշմամբ, Անի Իսպիրյանն ազատվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Անի Իսպիրյանին ազատել էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է վարչապետի որոշման մեջ։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Անի Իսպիրյանը նշանակվել է ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահ։