Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել է, որ դեմ են Օղակաձև զբոսայգում թենիսի կորտերի տեղափոխմանը․
«Այստեղ հավաքված մարդիկ ամեն ինչ անելու են, որ դա տեղի չունենա․ խոսքը նաև ֆիզիկական պայքարի մասին է»,- ասել է նա՝ հավելելով․ «Եթե այստեղ նստած մարդիկ գնան, նստեն, չթողնեն, որ տեխնիկան աշխատի, իրենք դա չեն անի։ Պետք է դա իրենց հիմա ասել, որ չսկսեն պրոցեսները։ Պետք է հասկանան, որ այս մարդիկ գնալու են, նստելու են այնտեղ ու չեն թողնելու, որ տեխնիկան աշխատի»։