Transparency Internationalը հրապարակել է կոռուպցիայի ընկալման համաթվի 2023թ-ի արդյունքները։
Հայաստանի Կոռուպցիայի ընկալման համաթվի 2023թ. արժեքը նախորդ տարվա համեմատ աճել է 1 միավորով և հավասար է 47-ի։ 180 երկիր ներառող ԿԸՀ դասակարգման 2023 թ. աղյուսակում Հայաստանը գրավում է 62-րդ տեղը։
Դանիան (ԿԸՀ 90 միավոր) վեցերորդ տարին անընդմեջ գլխավորում է համաթվի դասակարգման աղյուսակը, իսկ եզրափակում է այն Սոմալին (ԿԸՀ 11 միավոր). հայտնում են հակակոռուպցիոն կազմակերպությունից։