Ըստ Numbeo-ի երկրների անվտանգության ինդեքսի՝ Հայաստանն աշխարհի ամենաանվտանգ երկրների շարքում 7-րդն է։
Ցանկը գլխավորում է Կատարը, երկրորդ տեղում Էմիրաթներն են, երրորդ տեղում՝ Թայվանը։
Հայաստանն անվտանգ երկրների շարքում գերազանցել է Շվեյցարիային, Ճապոնիային, Բահրեյնին, Սլովենիային։
Վրաստանը 18-րդ հորիզոնականում է, Ադրբեջանը՝ 33-րդ, ՌԴ-ն՝ 49-րդ, Թուրքիան՝ 51-րդ, իսկ Իրանը՝ 90-րդ։
