Հասարակություն

Ճամբարակում, Սիսիան-«Զանգեր» և «Մեղրու սար» կոչվող հատվածներում ձյուն է տեղում

Ճամբարակում, Սիսիան-«Զանգեր» և «Մեղրու սար» կոչվող հատվածներում ձյուն է տեղում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տիպի տրանսպորտային միջոցների համար։

Ստեփանավանի ոլորանները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար:

Ճամբարակ քաղաքում, Սիսիան-«Զանգեր» և «Մեղրու սար» կոչվող հատվածներում տեղում է ձյուն։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական