Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչությունը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ Լենինգրադի բլոկադայի ժամանակ զոհված երեխաների հիշատակը հավերժացնող Երևանում հուշարձանը պղծելու կապակցությամբ։
Վադիմ Ֆեֆիլովի դիմումում ընդգծվում է, որ ազգամիջյան պառակտման հրահրումն ու բռնության կոչերն անթույլատրելի են, իսկ տեղի ունեցածի մեղավորին պետք է պատասխանատվության ենթարկել։
Հիշեցնենք՝ հունվարի 27-ին քաղաքացի Սամվել Շիրինյանը ցուցադրաբար պոկել և տրորել է Ռուսաստանի դրոշը խորհրդանշող ժապավենները, տապալել ծաղկեպսակները՝ զուգորդելով այն ՌԴ-ի հասցեին վիրավորական մեկնաբանություններով։ Նրա գործողությունները նկարահանվել են, տեսանյութը տեղադրվել է Տիկտոկում։