ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանն ազատ է արձակվել:
Փաստաբան Գոռ Վարդանյանը Radar Armenia-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ Ախոյանի նկատմամբ կայացվել է մեղադրական դատավճիռ, պատիժ է նշանակվել կարճաժամկետ ազատազրկումը՝ երկու ամիս ժամկետով։ Նրա խոսքով, քանի որ Արագած Ախոյանը երեք ամիս կալանքի տակ է գտնվել, ըստ այդմ, ազատ է արձակվել պատժի կրումից։
Վարդանյանը հավելել է, որ իրենք բողոքարկելու են դատավճիռը։
Հիշեցնենք, որ 2023թ. նոյեմբերի 7-ին Արագած Ախոյանը կալանավորվել էր`«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում հրապարակած գրառման համար։ Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` Ախոյանն այդ օրը հնչեցրել է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր։