Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Փակ է Վերին Խոտանան-Աղվանի ճանապարհահատվածը:
Վարդենյաց լեռնանցքը, Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհը և Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար:
Ստեփանավանի ոլորանները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար:
Սյունիքի մարզում, Վարդենյաց լեռնանցքում, Մասիս, Վեդի քաղաքներում և Դիլիջանի տարածաշրջանում տեղում է ձյուն։