Հայաստանի Մարդկային ռեսուրսների ասոցիացիան Գրանթ Թորնթոն Հայաստան ընկերության հետ համատեղ արդեն 3-րդ տարին անընդմեջ նախաձեռնել է «հայrate» արշավը, որն ուսանողների շրջանում հայաստանյան շուկայի գրավիչ գործատուներին բացահայտելու նպատակ ունի:
Հայաստանի առաջատար բուհերի շուրջ 1000 ուսանող մասնակցել է նախաձեռնությանը՝ արտահայտելով իր կարծիքը և նշելով 2023 թվականի ամենագրավիչ գործատուին՝ անկախ գործունեության ոլորտից:
ՀՀ ֆինանսների նախարությունն արդեն 3-րդ տարին մասնակցում է նախաձեռնությանը: 2021 և 2022 թվականի արդյունքներով Նախարարությունը չի ներառվել գործատուների ցանկում՝ ըստ հարցված ուսանողների: Այս տարի, գրանցելով մեծ առաջընթաց, Ֆինանսների նախարարությունը ճանաչվել է 26-րդը լավագույն ու գրավիչ գործատուների շարքում:
Նախարարությունը որպես առաջնահերթություն է սահմանել երիտասարդ կադրերի ներգրավումը: Ներկայում հայաստանյան առաջատար բուհերի հետ տարվում են ինտենսիվ աշխատանքներ նախարարության կադրային բազան համալրելու ուղղությամբ:
Ֆինանսների նախարարությունը մեծ ոգևորությամբ է արձագանքում ուսանողների դրսևորած հետաքրքրությանը և իր իրավասությունների շրջանակում շարունակելու է որդեգրած կադրային քաղաքականությունը։