Հասարակություն

Շան կծելու հետևանքով հիվանդանոց տեղափոխված քաղաքացին հետվիրահատական շրջանում է

Շան կծելու հետևանքով հիվանդանոց տեղափոխված քաղաքացին հետվիրահատական շրջանում է

Մխիթար Հերացու անվան ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Օրեր առաջ Վաղարշապատի հիվանդանոցից շան կծելու հետևանքով «Հերացի» համալսարանական հիվանդանոց էր տեղափոխվել 73-ամյա քաղաքացի:

Պացիենտի մոտ առկա էին վերին ձախ վերջույթների և պարանոցի պատառոտված վերքեր:

Նյարդավիրաբույժների և միկրովիրաբույժների կողմից կատարվել է վիրահատություն: Պացիենտը հետվիրահատական շրջանում է, գտնվում է մասնագետների հսկողության ներքո»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական