Հասարակություն

Վարչապետը և ABBYY ընկերության հիմնադիրը քննարկել են ՀՀ-ում արհեստական բանականության ծրագրերի իրագործումը

Վարչապետը և ABBYY ընկերության հիմնադիրը քննարկել են ՀՀ-ում արհեստական բանականության ծրագրերի իրագործումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ֆիզիկոս, ABBYY ընկերության հիմնադիր, արհեստական բանականության ոլորտում գործունեություն ծավալող Newo.ai ընկերության նախագահ Դավիթ Յանին:

Զրուցակիցները քննարկել են բարձր տեխնոլոգիաների և, մասնավորապես, արհեստական բանականության ոլորտում գրանցված համաշխարհային ձեռբերումներն ու ոլորտի զարգացման հեռանկարները:

Մտքեր են փոխանակվել արհեստական բանականության բնագավառում մեր երկրում ծրագրեր իրականացնելու, թվային ոլորտի մասնագետների պատրաստման հնարավորությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում առկա ներուժի շուրջ:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական