Հասարակություն

Օհանովի փողոցում մեքենան բախվել է շինության պատին, կան վիրավորներ

Օհանովի փողոցում մեքենան բախվել է շինության պատին, կան վիրավորներ

Հունվարի 28-ին, ժամը 17:49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Օհանովի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Mazda» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել չշահագործվող շինության պատին և մոտակա ավտոտնակին՝ վնասելով վերջինիս դուռը և ներսում կայանած «Ford» մակնիշի ավտոմեքենան։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Mazda» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևորին տեղի ուժերով դուրս են բերել ավտոմեքենայից։ Փրկարարներն ուղևորին ցուցաբերել են առաջին բուժօգնություն, տուժածներին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, փակել ավտոմեքենայի գազի բալոնի փականը և սահմանազատել տարածքը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական