Հասարակություն

Էջմիածնի, Արարատի, Արթիկի, Սևանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

Էջմիածնի, Արարատի, Արթիկի, Սևանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 28-ին՝ ժամը 10։15-ի դրությամբ՝ Սիսիանի տարածաշրջանի ավտոճանապարհները, Դիլիջանի ոլորանները և Ստեփանավանի լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են։

Սաստիկ բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Էջմիածնի, Արարատի, Արթիկի, Սևանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: 

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական