Հասարակություն

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան, Toyota-ն և Mazda-ն. կա 6 վիրավոր

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան, Toyota-ն և Mazda-ն. կա 6 վիրավոր

Այսօր՝ հունվարի 27-ին ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:00-ի սահմաններում Կոմիտաս պողոտա-Վրացական փողոցի խաչմերուկում բախվել են Mazda, Toyota և Երևանի 1-03 շտապօգնության հաշվեկշռում հաշվառված ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 6 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Երևանի տարբեր հիվանդանոցներ:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական