Հասարակություն

Չինչին գյուղի բնակիչն ապօրինի ծառահատում է իրականացրել

Չինչին գյուղի բնակիչն ապօրինի ծառահատում է իրականացրել

Տավուշի համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատման վերաբերյալ տեղեկությունն իրացրին հունվարի 18-ին: Չինչին գյուղի 35-բնակչի տանը կից փայտամշակման արտադրամասի բակում հայտնաբերվեց մեկ մետր երկարությամբ մոտ 3,5 խորանարդ մետր փայտ, ինչի համար անհատ ձեռնարկատերը չուներ համապատասխան փաստաթուղթ:

Նա հայտնել է, որ փայտանյութն իրենն է, հաճարենին էլ անցած տարվա նոյեմբերին հատել էր գյուղի մերձակա անտառում:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Բերդի քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական