Հասարակություն

Հալիձորում մերկասառույցի պատճառով բեռնատարներ են արգելափակվել

Հալիձորում մերկասառույցի պատճառով բեռնատարներ են արգելափակվել

Հունվարի 25-ին, ժամը 17։26-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հալիձոր գյուղի վերջնամասում բեռնատար ավտոմեքենան մերկասառույցի պատճառով արգելափակվել է:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և Շինուհայրի հենակետից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները քարշակման եղանակով արգելափակումից դուրս են բերել 7 բեռնատար ավտոմեքենա:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական