Հանրապետության տարածքում հունվարի 26-ի երեկոյան ժամերին, 28-ի գիշերը, 30-ին առանձին շրջաններում, 27-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, լեռնային առանձին շրջաններում բուք։ Հունվարի 28-ի ցերեկը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ, հունվարի 26-ին և 27-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 14-18 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևանում հունվարի 26-ի ուշ երեկոյան, 27-ին սպասվում է ձյուն։ Հունվարի 28-30-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։