Հասարակություն

«Օտարերկրացիների կողմից անշարժ գույքի ձեռք բերման սահմանափակումը միայն գյուղատնտեսական հողերի վրա է». Թովմասյան

«Օտարերկրացիների կողմից անշարժ գույքի ձեռք բերման սահմանափակումը միայն գյուղատնտեսական հողերի վրա է». Թովմասյան

Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանն անդրադարձել է օտարերկրացիների կողմից Հայաստանում անշարժ գույք ձեռք բերելու ցուցանիշներին։ Առաջիկայում կամփոփվեն ու կհրապարակվեն տվյալները․

«Հայաստանում անշարժ գույքի ձեռք բերման սահմանափակում գոյություն ունի միայն գյուղատնտեսական հողերի վրա, դրանք չեն կարող ձեռք բերվել այլ պետությունների քաղաքացիները կամ իրավաբանական անձինք։ Մնացած դեպքերում բոլորի համար ընթացակարգը նույն է»,- ասել է նա։

Անդրադառնալով անշարժ գույքի շուկային՝ Թովմասյանը նշել է. «Նախնական տվյալներով՝ գործարքների թվի աճ կա ողջ հանրապետությունում։ Երևանում որոշակի նվազում է եղել, բայց մարզերում ակտիվությունն անհամեմատ մեծ է»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական