«Ծառայությունների ֆիզիկական և ֆինանսական հասանելիությանը զուգահեռ, ընթանում են նաև բուժծառայությունների որակի բարելավման աշխատանքներ:
Գնահատելով փոփոխությունների արդյունքները` կունենանք իրատեսական պատկեր` առաջիկայում առողջության համապարփակ ապահովագրության համակարգ ներդնելու համար»,- ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ հրապարակելով նաև իր հարցազրույցը: