«Վիվա-ՄՏՍ-ը հայտարարում է բաժնետիրոջ փոփոխության մասին: Ըստ այդմ՝ ընկերությունը դադարում է ռուսական «ՄՏՍ» խմբի մաս կազմել: Ընկերության նոր բաժնետերը «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» (“FEDILCO GROUP LIMITED”) ընկերությունն է, որի սեփականատերերը եվրոպական ու ասիական ներդրողներ են»,- հայտնում են ընկերությունից:
Նաև նշվում է. «Հայաստանի համար «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի ռազմավարական նշանակությունը հաշվի առնելով՝ «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ»-ը մտադրված է բաժնետոմսերի 20%-ը փոխանցել Հայաստանի Հանրապետությանը` անհատույց»։