Հասարակություն

Հայաստանը միանում է Ենթակառուցվածքային Ներդրումների Ասիական Բանկին՝ 374 բաժնեմասի բաժանորդագրմամբ

Հայաստանը միանում է Ենթակառուցվածքային Ներդրումների Ասիական Բանկին՝ 374 բաժնեմասի բաժանորդագրմամբ

ՀՀ Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց Հայաստանի միացմանը Ենթակառուցվածքային Ներդրումների Ասիական Բանկի ստեղծման Համաձայնագրին՝ 374 բաժնեմասի բաժանորդագրմամբ:

«Ենթակառուցվածքային Ներդրումների Ասիական Բանկին (ԵՆԱԲ) անդամակցում են 106 հաստատված անդամ երկրներ, իսկ հիմնադիր 57 անդամ երկրների թվում են՝ Իրանը (2,541 բաժնեմաս), Վրաստանը (539 բաժնեմաս), Թուրքիան (26,099 բաժնեմաս) և Ադրբեջանը (2,541 բաժնեմաս)։

Բանկին ՀՀ անդամակցության գործընթացի հետ կապված բանակցությունները սկսվել են դեռևս 2016 թվականից։

Բանկին անդամակցության գործընթացը նախատեսում է բաժանորդագրում Բանկի բաժնետիրական կապիտալի բաժնեմասերին՝ վճարվող և ցպահանջ բաժնեմասերի միջոցով: Մեկ բաժնեմասի արժեքը 100 հազ. ԱՄՆ դոլար է։

2017թ․ Հայաստանը դիմում-հայտ է ներկայացրել Բանկին, որով Հայաստանի անդամակցությունը Բանկին նախատեսվում էր 374 բաժնեմասի բաժանորդագրմամբ»,- ասվում է հիմնավորումների մեջ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական