Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտնել է, որ նախորդ տարի հուլիսից գործարկել են ճանապարհային ցանցի սպասարկման էլեկտրոնային համակարգ. «Այն մեզ բազմաթիվ առավելություններ է տվել՝ սպասարկող ընկերությունների, ճանապարհներին առկա թերությունների հայտնաբերման, դրանց շտկման ու տուգանքների կիրառման առումով, և այս համակարգը բերել է նրան, որ միայն նախորդ տարի 3420 խախտում ենք հայտնաբերել»,- ասել է նա։
Նախարարի խոսքով՝ համակարգի ներդրմամբ նախորդ տարի կառավարությունը 182 մլն դրամ չի վճարել սպասարկող ընկերություններին, քանի որ աշխատանքը արված չի եղել կամ արվել է անբավարար․ «Համեմատության համար ասեմ, որ ամբողջ 2022թ․ համար այդ գումարը կազմել է 28 մլն դրամ»,-նշել է նա։
Ըստ Սանոսյանի՝ ընթացիկ տարում արդեն 51 խախտում են հայտնաբերել։