Հասարակություն

Մի շարք ճանապարհներ դեռ դժվարանցանելի են

Մի շարք ճանապարհներ դեռ դժվարանցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Փակ է Վարդենյաց լեռնանցքը։

Նոյեմբերյան-Իջևան, Վանաձոր-Ալավերդի, Վանաձոր-Դիլիջան և Ստեփանավանի տարածաշրջանի ավտոճանապարհները, Դիլիջանի և Սպիտակ ոլորանները, Ջերմուկի խաչմերուկից դեպի Ջերմուկ քաղաք և դեպի Սարավան - «Զանգեր» կոչվող հատված տանող ավտոճանապարհները, Սյունիք գյուղից դեպի «Զանգեր» կոչվող հատվածը փակ են կցորդիչով բեռնատարների համար:

Լոռու մարզի, Երևան-Սևան 24-39-րդ կմ (բուք), Աբովյան - Ջրաբեր, Վեդի - Լանջառ, Ալափարս - Չարենցավան, Ամասիա - Բերդաշեն, Ջերմուկի խաչմերուկից դեպի Ջերմուկ քաղաք և դեպի Սարավան - «Զանգեր» կոչվող հատված տանող ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Թալինի տարածաշրջանում մառախուղ է:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական