Կառավարությունն ընդունել է որոշում՝ ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի «Առողջապահության նախարարություն» բաժնի միջոցառումները ժամանակին և պատշաճ կատարումն ապահովելու նպատակով:
Որոշմամբ նախատեսվում է հատկացնել ֆինանսական միջոցներ թվով 19 ամբուլատորիաների, 10 պոլիկլինիկաների և 4 բժշկական կենտրոնների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման համար, ինչպես նաև հատկացնել ֆինանսական միջոցներ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից իրականացվող Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի մասնաշենքի նախագծի ձեռքբերման և Վաղարշապատի ԲԿ-ի երկու մասնաշենքերի նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման համար: