Հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Անիպեմզայի համայնքապետարանի շենքում։
ՆԳՆ-ից Radar Armena-ին հայտնեցին, որ ժամը 7:44 ահազանգ է ստացվել, որ այրվում է Անիպեմզայի գյուղապետարանի շենքը։ Դեպքի վայր է մեկնել փրկարար ծառայության 3 մարտական հաշվարկ։
«Պարզվել է, որ այրվում է նշված շենքի երկրորդ հարկն ու տանիքը՝ 100-140 քմ։ Այս պահին տուժածներ չունենք, հրշիջման աշխատանքները շարունակվում են»,- ասացին ՆԳՆ-ից։
Հայկ Մագոյան