Հանրապետության տարածքում հունվարի 25-ի ցերեկը, 26-ի գիշերը, 28-ին և 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 27-ին հանրապետության ողջ տարածքում, 26-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է ձյուն։
Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-5 մ/վ, հունվարի 25-27-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 14-18 մ/վ արագությամբ:
Երևանում հունվարի 25-ի ցերեկը, 26-ի գիշերը, 28-ին և 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 26-ի ուշ երեկոյան, 27-ին սպասվում է ձյուն։