Հասարակություն

Կանչի մեկնող շտապօգնության ավտոմեքենան վթարի է ենթարկվել

Կանչի մեկնող շտապօգնության ավտոմեքենան վթարի է ենթարկվել

Հունվարի 24-ին ճանապարհի մերկասառույցի պատճառով շղթայական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 20:00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Դեմիրճյան փողոցի սկզբնամասում բախվել են «Վանաձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենան, Nissan Altima, Mercedes և ՎԱԶ-2107 մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին գրում է shamshyan.com-ը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան: Վթարի փաստով ՊԾ Լոռու մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզում են վարորդների ինքնությունը։ Աղբյուրի տեղեկություններով՝ «Վանաձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենան մեկնում էր կանչի։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական