Հասարակություն

«Օգտագործվում են անվադողեր՝ տարեշրջանի բոլոր եղանակների համար»․ Կոստանյան

«Օգտագործվում են անվադողեր՝ տարեշրջանի բոլոր եղանակների համար»․ Կոստանյան

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Համացանցում տարածված տեղեկատվությունը քաղաքային տրոլեյբուսի՝ ամառային անվադողերով երթևեկելու մասին, ըստ էության, չի համապատասխանում իրականությանը, և ի հայտ է եկել տրոլեյբուսի վարորդի սխալ մեկնաբանության պատճառով:

Բանն այն է, որ քաղաքային տրանսպորտի դեպքում միջազգային չափանիշներով օգտագործվում են անվադողեր՝ տարեշրջանի բոլոր եղանակների համար: Տվյալ տրոլեբուսը դեռևս չի սպառել անվադողերի շահագործման՝ նորմատիվով թույլատրելի ռեսուրսը»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական