Հասարակություն

Ադամյան փողոցում ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենայի վրա

Ադամյան փողոցում ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենայի վրա

Հունվարի 24-ին, ժամը 15։29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Պետրոս Ադամյան փողոցի թիվ 13 շենքի մոտակայքում ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենայի վրա․ անհրաժեշտ է օգնություն։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Փրկարարները ծառը հեռացրել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի վրայից։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական