Հասարակություն

«Կրթական համակարգի խորթ զավակը». Անդրեասյան

«Կրթական համակարգի խորթ զավակը». Անդրեասյան

«Խոսակցություն բացելով մասնագիտական կրթության և ուսուցման մասին՝ թույլ տվեք ասել՝ այս ոլորտը կարծես կրթական համակարգի խորթ զավակն է իր չօգտագործված պոտենցիալով և հանրային թերարժեքությամբ»,- նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ «Մասնագիտական կրթության եւ ուսուցման մասին» օրենսդրական բարեփոխումների շուրջ խորհրդարանական լսումների ժամանակ։ 

Նախարարի խոսքով՝ ֆորմալ կրթական համակարգն ամենաճկուն ոլորտն է ու ամենաարագն է արձագանքում հանրության և տնտեսության կարիքներին. 

«Այս ոլորտում մենք տարեկան մի քանի նոր մասնագիտական կրթական ծրագրեր ենք ներդնում։ Սկսեց զարգանալ էլեկտրոմոբիլների ոլորտը, ներդրվեց էլեկտրոմոբիլների սպասարկման մասնագիտությունը, այլընտրանքային էներգիայի աղբյուրներն ենք սկսել օգտագործել, արևային կայանների մոնտաժման մասնագիտություն ենք ներդրել»,- ասաց նա։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական