Հասարակություն

Հանրապետության ողջ տարածքում ձյուն է. մի շարք ճանապարհներ բքի պատճառով փակ են

Հանրապետության ողջ տարածքում ձյուն է. մի շարք ճանապարհներ բքի պատճառով փակ են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Սարավան- «Զանգեր» կոչվող հատվածը, Մ2-ից դեպի Ջերմուկ տանող և Շիրակի մարզի Վարդաղբյուր-Հարթաշեն, Սալուտ-Զորաշեն ավտոճանապարհները։

Տավուշի մարզի ավտոճանապարհները, Տիգրանաշենի ոլորանները, Ջերմուկի խաչմերուկից դեպի Սարավան - «Զանգեր» կոչվող հատվածը, Ստեփանավանի տարածաշրջանի, Վանաձոր-Դիլիջան, Սյունիք գյուղից դեպի Տաթև տանող ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար:

Տավուշի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են մարդատար ավտոմեքենաների համար:

Սյունիքի մարզի, Աշոցքի տարածաշրջանի, Մ4-ից Ֆանտան, Ջրաբեր գյուղեր տանող (Աբովյան-Ջրաբեր), Երևան-Սևան 24-39-րդ կմ (բուք), Արթիկի համայնքային, Կապուտան-Հատիս-Զովաշեն ավտոճանապարհները և Կարմրավան գյուղից «Ղոչի աղբյուր» կոչվող հատվածը դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Հանրապետության ողջ տարածքում (ընդհատումներով) տեղում է ձյուն։

Վարդենյաց լեռնացքում, Արագածի և Ամասիայի տարածաշրջանում, «Մեղրու սար» կոչվող հատվածում, Սարավան- «Զանգեր» կոչվող հատվածում, Գնդևազ-Ջերմուկ ավտոճանապարհին, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 163-167-րդ կմ-ին և Ջերմուկ տանող ավտոճանապարհին բուք է:

Աշտարակ քաղաքում մառախուղ է։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական